Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
08.10.24
121

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը. կզեկուցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Փաստ»

Քպական «խմբակը»՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, հաջորդը ուզում է պաշտոնանկ անել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

«Ժողովուրդ»

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ԱԺ կանոնակարգի շատ դրույթների խախտումով վերջապես ավարտել է աշխատանքները, եզրակացությունն արդեն պատրաստ է:

«Ժողովուրդ»

ԱԺ միջոցները մսխվում են, պայմանագրով պարտավորությունները չեն կատարվում:

«Հրապարակ»

Արդարադատության նախարարի հավակնորդ Արփի Դավոյանը երեկվանից ցնծության մեջ է. գիշերուզօր պատրաստվում է «քննությանը», անգամ նախարարության ռազմավարություն, տեսլական է պատրաստվում ներկայացնել կուսակիցներին, թե ինչպես է ղեկավարելու ոլորտը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ: