Լրահոս
Մամուլի տեսություն
10:03
20.08.25
96

Օրը սկսենք մամուլի  5  կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը փորձելու է իրեն ու իր թիմին ներկայացնել որպես խաղաղության մունետիկներ, իսկ իրենց քննադատողներին մեղադրելու է պատերազմ հրահրելու մեջ։

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստ է արել.  լուրջ պատրաստվում են ընտրական գործընթացին:

«Հրապարակ»

ՀԾԿՀ ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանն ու Ռոմանոս Պետրոսյանը թշնամական հարաբերությունների մեջ են:

«Հրապարակ»

ԱՄՆ-ում ՀՀ  դեսպան Լիլիթ Մակունցի  պաշտոնավարման ժամկետը լրացել է 2025թ. օգոստոսի 2-ին և փաստացի Վաշինգտոնում Հայաստանի դեսպանը օգոստոսի 3-ից լիազորված չէ հանդես գալ ՀՀ-ի անունից։

«Ժողովուրդ»

Օգոստոսի 4-ին Երեւանում երեք քաղաքացու միջեւ տեղի էր ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։ Միջադեպի կիզակետում էր եղել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը: Վերջինս առաջին անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների տեսադաշտում, բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, ջրից չոր է դուրս գալիս։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ: