Լրահոս
Մամուլի տեսություն
10:35
21.10.25
90

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Իրավունք»

Փաշինյանը հանրահավաքներից անհանգիստ թիմակիցներին հանգստացրել է եւ տեղեկացրել, որ հեչ չմտածեն։ «Էնպիսի կոմպրոմատներ են` մեկը մյուսից բեթար պայթելու, որ վայրկյանական փոզմիշ են անելու բոլոր խոստումները»։

«Հրապարակ»

«Մեր ձեւով» շարժման շաբաթ օրվա հանրահավաքը, որոշ տեղեկություններով, հիստերիայի մեջ է գցել իշխանությանը։

«Ժողովուրդ»

Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կարծես, բավարար ջանքեր չի գործադրում՝ կանխելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իրականացվող ճնշումները։ 

«Հրապարակ»

Գյումրու օպերացիային զուգահեռ, ՔՊ-ական պաշտոնյաները, բանուգործը թողած, երեկ սինխրոն գրառումներ էին անում՝ Վ․ Ղուկասյանին որակելով թալանչի, կոռուպցիոներ՝ չսպասելով դատարանի որոշմանը, մոռանալով, որ Հայաստանը հռչակել են իրավական պետություն։ 

«Փաստ»

Հատուկ ծառայությունները Փաշինյանին զեկուցել են, որ Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ն խայտառակ պարտություն է կրում: Ըստ այդմ, Գյումրիում հենց այս փուլում նման «մասկի շոուի» միջոցով Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին փորձում է հուսահատություն սերմանել Վաղարշապատում՝ հասկացնելով, թե, միևնույնն է, ում էլ ընտրեն, ինքն է վերջնարդյունքում որոշելու՝ ով կլինի համայնքի ղեկավար»: 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։