Լրահոս
Մամուլի տեսություն
10:25
18.10.25
131

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Կոչուբաեւին,  Քննչական կոմիտե տեղափոխելիս,  ոստիկանական մեքենայում բռնության են ենթարկել՝ հարվածներ հասցրել։ 

«Փաստ»

Իրավապահ համակարգը գաղտնալսած խոսակցությունները մամուլի միջոցով հրապարակում ու տարածում է՝ դրանք փաստացի օգտագործելով որպես իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին ձեռնտու քաղաքական ու քարոզչական «գործիք»: 

«Հրապարակ»

Սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու առաջամարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի բարոյական նկարագիրը  քննարկման առարկա է դարձել նրա շրջապատում` ոմանք դատապարտում են նրա կապը մի բավականին երիտասարդ կնոջ հետ։ 

«Հրապարակ»

Իշխանությունը չի կողմնորոշվում՝ Վանաձորում գնա՞լ արտահերթ ընտրության, թե՞ Ակային՝ Արկադի Փելեշյանին պահել մինչեւ հաջորդ ժամկետ, որ ԱԺ ընտրություններում իրեն ծառայի։

«Փաստ»

Իշխանությունը խնդիր ունի վերարտադրվելու, ընդ որում՝ շատ դեպքերում նրանց համար իշխանությունը պահպանելը, հենց իրենց պատկերացմամբ, ավելի շատ գոյաբանական խնդիր է, քան՝ քաղաքական։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի հետ։