Լրահոս
Մամուլի տեսություն
09:55
17.10.25
170

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության օրը՝ հոկտեմբերի 27-ին, նրան գահընկեց անել: 

«Իրավունք»

Ոստիկանական բաժիններում հոգևորականներին համոզել են, որ Տեր Արամի նման նույնաբովանդակ ցուցմունքներ տան, բայց նրանք անկոտրում են մնացել։

«Ժողովուրդ»

Փաշինյանը քաղաքական հրահանգ է տվել քննչական եւ իրավապահ մարմիններին՝ հետեւել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին` առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի աջակիցներին։ 

«Իրավունք»

Երեկ Փաշինյանը ցնծության մեջ էր` հոգեւորականներին բերման ենթարկելուց հետո։ Ասել է, որ հոգեւորական դասին եւ նրանց սատարող հասարակությանը շուտով անակնկալ է սպասվում. «Տուշոնկա օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ։ 

«Հրապարակ»

ՔՊ-ում կարծում են՝ եթե Կարապետյանը մասնակցի ընտրություններին, ապա իրենց շանսերը զրոյի են հավասար, եւ պարտությունն անխուսափելի է, ուստի ամեն գնով պետք է խոչընդոտներ ստեղծել, որ այդ ուժը չլինի ընտրաթերթիկում: 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ։