Լրահոս
Մամուլի տեսություն
10:08
11.09.25
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Թեեւ խորհրդարանում երրորդ օրն է՝ մեկնարկել է աշնանային նստաշրջանը, սակայն ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր՝ վանաձորցի Վանիկ Օհանյանը, որն Արեն Մկրտչյանի փոխարեն օրերս մանդատ ստացավ, դեռ աշխատանքի չի ներկայանում։

«Ժողովուրդ»

Հայրենի իշխանությունների ներսում լարված մթնոլորտ է. բոլորը շունչները պահած սպասում են, թե ինչ արդյունք կլինի սեպտեմբերի 20-ին: Բոլորը իրար դեմ են պայքարում, որպեսզի կարողանան հայտնվել ՔՊ վարչության քսանյակում: 

«Հրապարակ»

Եթե մինչեւ վերջերս խոսվում էր, որ առաջին զոհը լինելու է Տիգրան Ավինյանը, ապա հիմա նրա մասին զգուշորեն են խոսում, ասում են՝ Ավինյանը հասկացրել է, որ իրեն ձեռք տալը չեն մարսի։

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից, եւ ոմանք քննարկում են Գալյանի ազատման հարցը։

«Ժողովուրդ»

Այսօր ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունն է: ՔՊ-ականները տարակուսում են երկու թեկնածուների շուրջ. կա՛մ Արմեն Դանիելյան, կա՛մ Լուսինե Աբգարյան:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ: