Լրահոս
Մամուլի տեսություն
09:50
21.08.25
76

Օրը սկսենք մամուլի  5  կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Իշխանական շրջանակներում եւս խանդավառված չեն վաշինգտոնյան արձանագրություններից եւ հասկանում են, որ դա իրականում խաղաղություն չի բերելու։

«Ժողովուրդ»

Միքայել Սրբազանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2024 թ-ին գույքային մեծ առաջխաղացում է ունեցել. ունի 6 անշարժ գույք, մեկ Toyota մակնիշի մեքենա:

«Փաստ»

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքների բոլոր առաջին դասարանցիներին կնվիրի դպրոցական պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով, ինչը բավական նյարդայնացրել է քպականներին, որոնք իրենց դեմքով, առավել շատ՝ իրենց ֆեյքերով, հարձակվել էին հատկապես «պայուսակների վրա»:

«Հրապարակ»

Ըստ «Իմնեմնիմի» հաղորդման վարողների՝ ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը սիրային կապի մեջ է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ, որը Մանավազյանի նախկին ամուսնու մանկության ընկերն է, այդ պատճառով էլ բաժանվել է ամուսնուց։ Փաշինյանի համար դա շոկային նորություն է եղել, անչափ ծանր է տարել, որ իր վստահելի մարդն ազնիվ չի գտնվել եւ չի ասել իր կապի մասին, իսկ ինքն ամիսներ առաջ Պետրոսյանին նշանակել է ՍԱՏՄ ղեկավար։ Փաշինյանն այնքան է զայրացել, որ Մանավազյանին փոխանցել է՝ այլեւս չի ուզում նրան տեսնել։ Ի դեպ, ՔՊ վարչության նախօրեի նիստին Մանավազյանը ներկա չէր:

«Ժողովուրդ»

Շուրջ մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի գովքն անող, նրա հետ լուսադեմին հեծանիվ քշող, Փաշինյանի բոլոր թեզերը ինքնամոռաց պաշտպանող ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ջանքերն արդյունք տվեցին. նա կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ: