Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
20.07.22
98

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»
ԱԳՆ-ում կարծում են, որ Միրզոյանը դրսում, հատկապես` Եվրոպայում, կասկածելի գաղտնի հանդիպումներ է ունենում ինչ-որ մարդկանց հետ և գաղտնի հրահանգավորվում է ԱԳՆ աշխատակազմի համար անհայտ անձանց կողմից:

«Ժողովուրդ»
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին փոխարինելու կգա նախկին լրագրող, այժմ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը:

«Հրապարակ»
Սյունիքի մարզի Տեղ համայնքում բնակիչներն ամառվա տապին զրկված են խմելու ջրից:

«Ժողովուրդ»
Սեպտեմբերից արդեն բողոքի ակցիաների նոր փուլը կմեկնարկի:

«Ժողովուրդ»
Շատ դատավորներ որոշել են բոյկոտել և չգնալ հուլիսի 27-ին կայանալիք դատավորների ժողովին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ: