Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
14.09.24
101

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Երեկ սեպտեմբերյան ագրեսիայի 2-րդ տարելիցն էր, սակայն իշխանության որևէ ներկայացուցիչ այդպես էլ չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի նահատակված տղաների շիրիմներին։

«Ժողովուրդ»

Գուրգեն Արսենյանը դեսպանի պաշտոն ստանձնելիս, չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ոչ թե ՌԴ նախագահին, այլ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին, ինչը ՀՀ պատմության մեջ գրեթե աննախադեպ երևույթ է, եթե ոչ՝ խայտառակություն։

«Հրապարակ»

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այնքան էլ ոգևորված չէ Գուրգեն Արսենյանի ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու փաստով, և նրանց հարաբերություններում որոշակի լարվածություն կա:

«Հրապարակ»

ՔՊ-ն հավանություն չի տա՝ արցախցիների հարցերով քննիչ հանձնաժողով ձևավորելու նախագծին

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ: