Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
13.09.24
94

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանն է
մասնակցելու հոկտեմբերի 7-8-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական
գագաթնաժողովին։

«Ժողովուրդ»

Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի՝ թոշակառու հոր վարկավորման
երաշխավորը «Սպայկա» ընկերությունն է:

«Հրապարակ»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնելու է Կանադա, սակայն հայ-կանադական
բարեկամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանն ընդգրկված չէ այդ
պատվիրակության կազմում:

«Ժողովուրդ»

Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի
ավագանու. նա ասել է, որ նույնիսկ նախկին քննադատված իշխանությունների
օրոք չի եղել այսպիսի ակնհայտ ապօրինություն:

«Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանը ասել է՝ եթե Առուշին իսկապես չեզոքացնեն, ապա ինքը բոլոր շանսերն ունի Գորիսի հաջորդ համայնքապետը դառնալու: Ավելին՝ անկեղծացել է, որ այդ հարցով դիմել է Նիկոլ Փաշինյանին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: