Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
12.09.24
103

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ԿԸՀ-ն բավարարել է 51 քաղաքացու դիմումը՝ «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու մասին:

«Ժողովուրդ»

Բագրատ սրբազանը նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հետ:

«Հրապարակ»

Նախկին թաղապետ, ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանին ՔՊ-ն ընտրել է ՀՌՀ թեկնածու:

«Ժողովուրդ»

ՔՊ-ական իշխանության օրոք 10 հազար դրամով տուգանվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Հրապարակ»

Փաշինյանի իշխանությունը զբաղված է միայն ծառայողական ավտոպարկը թարմացնելով: Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջերս «ԱՎԱՆՏԳԱՐԴ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 780 մլն դրամի կամ 2 մլն 14 հազար ԱՄՆ դոլարի 39 հատ Վոլվո EX40 մակնիշի էլեկտրամոբիլ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ: