Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
10.06.23
96

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

Իշխանությունները ցանկանում են այնպես անել, որ Հայաքվե նախաձեռնությունը, որը ցանկանում է քրեականացնել ՀՀ-ի անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն, նույնիսկ ԱԺ չհասնի:

«Հրապարակ»

Իշխանությունը քննարկում է ավագանու ընտրությունը անցկացնի սեպտեմբերի 10-ին, որպեսզի քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի։ Հույս ունեն, որ ՔՊ-ի մրցակիցները չեն կարողանա ակտիվ քարոզարշավ անել, երևանցիներն էլ չեն մասնակցի հավաքներին։

«Ժողովուրդ»

Անդրանիկ Թևանյանը ցանկանում է քաղաքապետի թեկնածու լինել:

«Փաստ»

Արդարադատության նախարար - ԲԴԽ նախագահ զույգը շարունակում է արդարադատության համակարգն ավիրելու գործը:

«Ժողովուրդ»

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նոր կազմ կընտրվի:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ: