Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
02.06.23
171

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Մեր երկիրը թաղվել է կեղծիքի, երկակի ստանդարտների, դեմագոգության ու փարիսեցիության մեջ:

«Ժողովուրդ»
Փաշինյանն ուզում է միառժամանակ սառեցնել Հռոմի ստատուտի գործընթացը, որպեսզի անտեղի Ռուսաստանին չլարեն իրենց դեմ:

«Ժողովուրդ»
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը երբեք կյանքում հանքարդյունաբերության հետ առնչություն չի ունեցել:

«Ժողովուրդ»
Իշխանությունները 2-5 տարվա ազատազրկումից փրկել են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական, բոլորին հայտնի «հեղափոխության պահապանների» ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանին։

«Հրապարակ»
ՔՊ-ականն առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը` երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ: