Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
27.01.23
84

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Հրահանգ է իջեցվել բոլոր ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին՝ «Արցախ» բառը չասել:

«Ժողովուրդ»
Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպաններ Նիկոլ Փաշինյանին ասել են, որ եթե Քրիստիննե Գրիգորյանը նշանակվի Արտաքին հետախուզական ծառայության պետ, իրենք կօգնեն Հայաստանին:

«Հրապարակ»
ՄԻՊ-ի պաշտոնն արդեն 5 օր է՝ թափուր է, բայց ԱԺ խմբակցությունները չեն շտապում թեկնածուներ առաջադրել։

«Ժողովուրդ»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի սեղանին է:

«Հրապարակ»
Էդուարդ Աղաջանյանը կհրաժարվի մանդատից:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ: