Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
21.01.23
81

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը, Պապիկյանին քավության նոխազ դարձնելով, կզոհաբերեր, եթե վտանգ չզգար:

«Ժողովուրդ»

Փրկված զինվորներից մեկը հայտնել է, որ լսել է ձայներ և այսպիսի հայտարարություններ. «Պաժառ է, հելե՛ք, զարթնե՛ք, պաժառ է»:

«Հրապարակ»

Սեյրան Օհանյանը երեկ անակնկալի է եկել՝ լսելով, որ գլխավոր դատախազն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ:

«Հրապարակ»

Արցախի խորհրդարանն ասել է, որ ՀՀ ԱԺ-ից իրենց չեն դիմել առցանց քննարկում անցկացնելու հարցով։

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսեր» տողով նոր գնումներ է իրականացրել` 2 շիշ վիսկի և 1 շիշ ռոմ գնելով: Վարչապետը հաճախ է ոգելից խմիչքի միջոցով փորձում լիցքաթափվել, և անգամ կառավարության իր աշխատասենյակում վիսկին անպակաս է նրա սեղանից:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: