Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
09.11.22
74

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»
Աղետաբեր պատերազմի ավարտից երկու տարի անց հարցերի հարցը շարունակում է հետևյալը մնալ. օդն, ի վերջո, փա՞կ է, թե՞ ոչ...

«Հրապարակ»
ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում:

«Ժողովուրդ»
Հայաստանի Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի ճաշասեղանների համար ծախսել է 5 մլն դրամ գումար։

«Իրավունք»
Նիկոլ Փաշինյանը Խաչատուր Սուքիասյանին հասկացրել է, որ իր վրա հույս չդնի, և եթե իրավապահները որևէ կասկած ունեն, թող քննեն:

«Հրապարակ»
Քննչական կոմիտեին մինչ այս պահը չի հաջողվում Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տվող գտնել, թեպետ անցած շաբաթվանից փնտրտուքների մեջ են և մոտ 100 մարդու են հարցաքննել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ: