Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
11.10.24
97

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Կիրակի օրվա հանրահավաքից մեկ օր առաջ՝ գիշերը, ոստիկանները բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին, որոնց վրա դրված են եղել հավաքի կազմակերպչական հարցերը։

«Ժողովուրդ»

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ԱԺ-ում է։

«Հրապարակ»

ՀԾԿՀ նախագահը երեկ հրաժարական տվեց, ՔՊ-ական իշխանությունը ցանկանում է ՀԷՑ-ը «Տաշիրից» խլել:

«Հրապարակ»

Փաշինյանը ձեռնպահ է քվեարկել Արփի Դավոյանի թեկնածությանը՝ արդարադատության նախարարի պաշտոնին:

«Ժողովուրդ»

ՔՊ-ի ներսում չեն կարողանում Արդարադատության նախարար ընտրել․ կռիվ է ընկել Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Վարդան Հակոբյանի հետ: