Լրահոս
Շոու բիզնես
13:45
06.12.22
528

Օրվա լուրը․ Քանյե Ուեսթը տեղափոխվում է Telegram

Img default alt hy

Երգիչ, դիզայներ Քանյե Ուեսթը տեղափոխվում է Telegram։ «Showbiz.am»-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնվել է ամերիկացի լրագրողներից մեկի էջում։

«Շուտով հասանելի կլինիYe-ի Telegram-ի պաշտոնական ալիքը։ Հետևե՛ք այս ալիքին»,- գրել է Նիկոլաս Ջ. Ֆուենտեսը: Ռեփերի երկրպագուները մեծ ոգևորությամբ են ընդունել լուրը և սպասում են դրա իրագործմանը։

Նշենք, որ ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր, որ Քանյեի թվիթերյան օգտահաշիվը կրկին կարգելափակվի՝ բռնության հրահրման կանոնների հերթական խախտման պատճառով։