Լրահոս
Միջազգային
20:51
02.03.22
547

Որքա՞ն ուկրաինացի է զոհվել Կիևի և Մոսկվայի միջև ընթացող պատերազմի հետևանքով․ պարզաբանում

Img default alt hy

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը պարզաբանում է, որ ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղ բնակչության զոհերի թիվը գնահատված թիվ է։

«Լրագրողները հենց նոր հրապարակեցին մահացածների թիվը՝ 2000՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությանը։ Սա գնահատված թիվ է։ 

Քանի որ մենք հստակ չգիտենք, թե իրականում քանի մարդ է դեռ գնդակոծության և փլատակների տակ։ Ուստի խնդրում ենք չվկայակոչել այս տվյալները, ճշգրիտ թիվը՝ չգիտենք»,- ասել են ԱԻՆ լրատվական ծառայությունից։