Լրահոս
Իրավական
14:30
20.10.25
131

Որպես անհայտ կորած որոնվող 23-ամյա օտարերկրացի կնոջ մարմինը հայտնաբերվել է Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններեւոմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դեմիրճյան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
 
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են Չեչնիայի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Աիշա Բեյմուրադովայի դին՝ ամբողջությամբ սևացած վիճակում:
 
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը հոկտեմբերի 17-ից որպես անհայտ կորած որոնվում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչկան բաժնի կողմից, իսկ նրան հայտնաբերել է անշարժ գույքի կազմակերպության աշխատակից 22-ամյա Արտյոմ Ա.-ն:

Տեղի ունեցածը սպանություն է, հանկարծամահություն, թե դժբախտ պատահար, պարզվում է: