Լրահոս
Հասարակական
11:39
15.10.25
244

Որևէ տեղեկություն չունենք․ ընդամենը կարող եմ հաստատել այդ լուրերը․ Տեր Եսային՝ ձերբակալված եկեղեցականների մասին

Img default alt hy

Այսօր վաղ առավոտյան լուրեր են տարածվել այն մասին, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Yerevan.Today-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից։

«Ես չգիտեմ։ Մենք որևէ տեղեկություն չունենք։ Մենք էլ ենք փորձում ճշտել, ես ընդամենը կարող եմ հաստատել այդ լուրերը»,- ասաց Տեր Եսային։

Նրա խոսքով՝ Մայր Աթոռում դեռևս չգիտեն նույնիսկ, թե ձերբակալելուց հետո որտեղ են տարել Տեր Փառենին։

Հիշեցնենք, որ համաձայն լուրերի՝ բացի այս խուզարկել են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը։