Լրահոս
Քաղաքական
11:00
05.11.21
59

Օրագիր . Ալեքսանդր Իսկանդարյան

Թուրքիային պետք է որոշիչ դերակատարություն Հարավային Կովկասում, ՌԴ-ին՝ սահմանափակել նրան. Իսկանդարյան «Ձևաչափը, որում միաժամանակ ներգրավված են և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը, և՛ Վրաստանը, Հայաստանը, և՛ Ադրբեջանը , աշխատել չի կարող: Այս երկրները ոչ թե տարբերվող, այլ հակադիր շահեր ունեն: 3+3-ի մասին խոսակցություններն ընդամենը Թուրքիայի ջանքերն են՝ ինստիտուցիոնալացնելու Հարավային Կովկասում իր ներկայությունը»,-ասում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով 3+3 ձևաչափի հնարավոր ճակատագրին: Իսկանդարյանը շեշտում է՝ Ռուսաստանը և Իրանը իրենց օրակարգերն ունեն, որոնք տարբերվում են Թուրքիայի օրակարգից: Ըստ քաղաքագետի, 3+3-ի մասին մամուլում կգրվի, պաշտոնական հայտարարություններ կարվեն, գուցե անգամ ստորագրված պրոտոկոլային փաստաթղթեր էլ լինեն, բայց այն ռեալ գործել չի կարող: