Լրահոս
Միջազգային
22:50
12.08.22
122

Օմսկում նկարահանվել է հինգհարկանի շենքի փլուզման պահը

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ «Իզվեստիան» հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում է Օմսկում հինգ հարկանի շենքի մասնակի փլուզման պահը։

Կադրերում երևում է, թե ինչպես են պատերից մեկի վրա մեծ ճաքեր առաջանում, այն սկսում է քանդվել և ի վերջո փլուզվել՝ հետևում թողնելով փոշու մեծ ամպ: Փլուզման տարածքը կազմել է 200 քմ, նախնական տվյալներով ոչ ոք չի տուժել։ Փլատակները մաքրվում են, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները, ենթադրյալ վթարի պատճառ է համարվել շենքի կիսավեր վիճակը։ Օմսկի մարզի դատախազությունը ստուգում է կազմակերպել: