Լրահոս
Միջազգային
17:56
13.10.25
188

Ողջ գերիները վերադարձան, Իսրայելն սպասում է մահացածների մարմիններին. կյանքը վերադառնո՞ւմ է Գազա

Երկու տարուց ավելի գերության մեջ անցակացրած իսրայելցի պատանդներն արդեն տանն են: ՀԱՄԱՍ-ը կատարել է խաղաղության համաձայնագրի առանցքային կետը: 20 ողջ պատանդների փոխանցումը կազմակերպվել է այսօր առավոտյան երկու փուլով: Ազատ կարձակվեն նաև Գազայում և Իսրայելում պահվող բոլոր բանտարկյալները: Լրատվամիջոցները հրապարակել են Իսրայելի Օֆեր բանտից նրանց տեղափոխող ավտոբուսների լուսանկարներ: Հազարավոր իսրայելցիներ հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում գտնվող, այսպես կոչված, «Պատանդների հրապարակում»՝ սպասելով հարազատների վերադարձին: