Լրահոս
Հասարակական
09:00
03.05.22
919

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ մոր հայտարարության՝ իր աղջիկը 4-րդ հարկի պատուհանները մաքրելու ժամանակ բարձրությունից վայր է ընկել

Img default alt hy

Մայիսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է  ստացվել, որ «պոլիտրավմա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ 

Ինչպես հայտնում է «Shamshyan.com»-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ՝ 47-ամյա Արմինե Ս-ն էր։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը, ժամը 14։50-ի սահմաններում իրենց տան 4-րդ հարկի պատուհանները մաքրելու ժամանակ բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել։ 

Այդ մասին ոստիկաններին և քննիչներին հայտնել է նրա մայրը։