Լրահոս
Հասարակական
10:37
22.10.25
2 773

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «Mazda» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա,  ավտոմեքենայից դուրս են բերել մահացածի մարմինը:
 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղաշրապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: