Լրահոս
Հասարակական
14:00
22.01.23
172

Օդի ջերմաստիճանը կնվազի

Img default alt hy

Երևան քաղաքում՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

 

Հանրապետության տարածքում` հունվարի 22-ի ցերեկը Լոռիում և Տավուշում՝ առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։

Հունվարի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 2-4 աստիճանով: