Լրահոս
Հասարակական
20:46
26.01.23
104

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Img default alt hy

Երևան քաղաքում՝ 27-ին, 28-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Հունվարի 28-31-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։ 

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ։

Հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 29-30-ին գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը 4-6 աստիճանով։