Լրահոս
Հասարակական
16:23
17.08.25
441

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով

Img default alt hy

Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:

Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից՝ Երևանում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը կեսօրին՝ +33+35։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +26+30,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+32,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+28,

Լոռի՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+28,

Տավուշ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+29,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +26+29,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +31+35,

Արարատ՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +32+35,

Արմավիր՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +34+37,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+28,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +34+37,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +30+34,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+27: