Լրահոս
Իրավական
11:41
26.12.22
141

Օդանավակայանում երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Img default alt hy

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնման սրահում նկատել են կասկածելի երիտասարդի, որը դիմել է փախուստի՝ այդ ընթացքում պայուսակից նետելով ատրճանակ:

Պարեկների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա ձերբակալվել և տարվել է օդանավակայանի գծային բաժին: Բաժնում պարզվել է ինքնությունը՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 21-ամյա բնակիչ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 9,5 մմ շեղբի երկարության ծալովի դանակ, 12 փամփուշտ և առանց գործարանային համարի ատրճանակ:

Երիտասարդը հանձնվել է օդանավակայանի քննչական բաժնի ծառայողներին:

Կատարվում է նախաքննություն: