Լրահոս
Քաղաքական
22:13
12.08.22
142

«Ոչինչ և ոչ ոք չի կանգնեցնի մեզ». Ալիևը նորից սպառնում է

Ադրբեջանի նախագահը Արցախում նախորդ շաբաթվա սրացումից հետո նոր սպառնալիքներ է հնչեցրել: Նա ադրբեջանական պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ո՛չ կարգավիճակ կունենան, ո՛չ էլ անկախություն և արտոնություններ։ 

«Նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները։ Պետք է հասկանան, որ միայն ադրբեջանական հասարակությանն ինտեգրվելու միջոցով կարող են ապագա ունենալ։ Այլընտրանք չկա»,- ասել է Ալիևը՝ ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է ճիշտ վարվեն։