Լրահոս
Հասարակական
23:00
06.06.23
138

Ոնց պետք ա՝ կնշենք Ժորայի ծնունդը. ցնցում և հիասթափություն դատից հետո

Ջղագրիգիռ են անվանում իրավունքի մասնագետները երեկվա դատավարությունը, որի վերջում որոշվեց, որ Աշոտ Փաշինյանին իբր առևանգելու համար կալանավորված  Գայանե Հակոբյանը դատաքննության փուլում  պետք է մնա կալանավայրում: 

Տիկին Գայանեի բախտակից ընկերներին՝ զոհված զինծառայողների հարազատներին ոչ  դատավորի ջղաձգումները, ոչ անգամ կայացրած վճիռը չեն սարսափեցրել այնքան, որքան երկու՝ զուտ բարոյական դրվագներ. Աշոտ Փաշինյանի գոհ ժպիտը վճռի հրապարակումից հետո և այն հանգստությունը, որով կին-ոստիկանը արգելել է տիկին Գայանեին համբուրել դստերը: