Լրահոս
Քաղաքական
22:25
09.10.24
216

«Ո՛չ դժոխքում են համաձայն, ո՛չ դրախտում». ինչո՞ւ է ոտուձեռ ընկել Փաշինյանը, որ Ալիևը ստորագրի թուղթը

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը վստահ է, որ Բաքուն է խափանել Մոսկվայում եռակողմ բանակցությունը:

Հայաստանի վարչապետի հետ ուղիղ շփվող Ադրբեջանի նախագահի ինչի՞ն է պետք միջնորդը, երբ պատերազմում պարտված Փաշինյանը տանում է իր գրեթե բոլոր կապրիզները:

Ընդդիմությունը իշխանական PR է համարում հոկտեմբերի 9-ի մոսկովյան համաձայնությունը դիվանագիտական աննախադեպ հաղթանակ ներկայացնելը:

Ինչպես հայտնի է, Մոսկվայում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հունվարի 1-ից ռուսները հեռանալու են հայ-իրանական սահմանային անցակետից, Հայաստանի սահմանապահ զորքերը մասնակցելու են Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանների պահպանությանը: