Լրահոս
Աշխարհ
12:19
11.09.25
130

Թրամփը կարգադրել է Չարլի Քըրքի սպանության առնչությամբ ամբողջ երկրի տարածքում խոնարհել ԱՄՆ դրոշները

Img default alt hy

Միացյալ Նագանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության առնչությամբ ամբողջ երկրի տարածքում խոնարհել ԱՄՆ դրոշները։

Քըրքը մահացել էր սեպտեմբերի 10-ին՝ ԱՄՆ Յուտայի նահանգի Յուտա Վելի համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ արձակված կրակոցի հետևանքով։

«Սքանչելի և նույնիսկ լեգենդար Չարլի Քըրքը մահացել է։ Ոչ ոք Ամերիկայի Միացյալ Նահանգների երիտասարդությանն ավելի լավ չէր հասկանում և նրա ապրումներին հաղորդակից չէր այնպես, ինչպես Չարլին։ Նրան սիրում և հիանում էին բոլորը, հատկապես ես, և հիմա նա այլևս մեզ հետ չէ», -գրել է Թրամփը Truth Social հարթակում։

ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Փաթելը հայտարարել է սպանության մեջ կասկածվողին ձերբակալելու մասին։

Չարլի Քըրքը Թրամփի կողմնակիցներից էր, նա ակտիվորեն աջակցել է նրան անցյալ տարվա նախագահական ընտրությունների ժամանակ: