Լրահոս
Սպորտ
23:20
12.08.22
104

Նովակ Ջոկովիչը կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու պատճառով չի կարողանա մասնակցել Ցինցինատիի «Մեսթերս» մրցաշարին

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ աշխարհի նախկին առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը բաց կթողնի թենիսի Ցինցինատիի «Մեսթերսը», որը կմեկնարկի հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում:

Հիմնական ցանցում «Մեծ սաղավարտի» 21-ակի դափնեկիրին կփոխարինի ամերիկացի Բրենդոն Նակաշիման, որը պետք է խաղար ավելի վաղ կազմակերպիչներից ստացած ուայլդ-քարդով:

Նովակ Ջոկովիչը, որը հրաժարվել է պատվաստվել կորոնավիրուսի համավարակի դեմ, չի կարող մուտք գործել ԱՄՆ՝ համաձայն Միացյալ Նահանգներում գործող կանոնների:

Ավելի վաղ Նովակը բաց էր թողել Մոնրեալի «Մասթերսը», իսկ տարեսկզբին՝ Ավստրալիայի բաց առաջնությունը: