Լրահոս
Հասարակական
10:33
21.04.25
380

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպան է եղել

Img default alt hy

Ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն։

Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։