Լրահոս
Հասարակական
14:00
21.02.25
306

Նորք-Մարաշում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Img default alt hy

Փետրվարի 20-ին՝ ժամը 21:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Hyundai (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1970 թ․), Mercedes-Benz, Honda և Chevrolet մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև KamAZ մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Hyundai մակնիշի ավտոմեքենայի վարորդին և բախվել վթարի ենթարկված ավտոմեքենաներին։ Վթարի հետևանքով վնասվել է ճամփեզրի հենասյունը և գազատար խողովակը, որից առկա է եղել թույլ արտահոսք։

Փրկարարները Հ․ Գ․-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն և տեղափոխել բժշկական կենտրոն։