Լրահոս
Քաղաքական
21:36
23.12.24
273

Նոր սկանդալ. Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց 2 տարի անց Փաշինյանի սիրտը բանավեճ է ուզում

 

Արցախի հայաթափումից առաջ և հետո ղարաբաղյան խնդրի մասին բազմաթիվ աղմկոտ, հակասական հայտարարություններ արած Նիկոլ Փաշինյանին, ասես, հետապնդում է Արցախի ուրվականը: Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:38-ին, նա մի նոր գրառում է արել Ֆեյսբուքում, որ հերթական անգամ արդարանա, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ու, թե իր միակ մեծ սխալը այն է, որ դա չի խոստովանել ինքն իրեն ու այդ ամենը չի պարզաբանել ժողովրդին: «Ցինիկ», «Դավաճան», «Ազգակործան», «Ստախոս». այս և շատ ավելի վիրավորական բառերն են իշխող Փաշինյանի գրառման մեկնաբանությունների բաժնում: