Լրահոս
Միջազգային
19:45
09.01.25
538

Նոր պատժամիջոցներ՝ Ռուսաստանի նկատմամբ

Img default alt hy

Նախատեսվում է, որ մինչև ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը գործող նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կհրապարակի Ռուսաստանի տնտեսության դեմ ուղղված նոր պատժամիջոցներ, հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյային: 

Բայդենի վարչակազմը պատրաստում է նաև Ուկրաինային տրամադրել 500 միլիոն դոլարի նոր ռազմական օգնություն, որը պետք է ներառի հակաօդային պաշտպանության հրթիռներ, F-16 կործանիչների համար օժանդակ սարքավորումներ և այլն: 

Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը հունվարի 20–ին է: