Լրահոս
Քաղաքական
13:45
20.10.25
505

Նիկոլի ստամոքսը կարող է խանգարված լինի ու ինքը հրաման տա գործողություն իրականացնելու․ Կարապետ Պողոսյան

Img default alt hy

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի համար սպասելի էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը: Այս մասին նա ասաց «News. 5tv.am»-ի հետ զրույցում.

«Սա իշխանական դիկտատուրայի հերթական սրացումներից մեկն է, որը, բնականաբար, սպասելի էր: Այս մարդն առհասարակ ոչինչ չի հանդուրժում այս երկրում, եթե այդ ամեն ինչը իր սրտով չէ: Ցավոք սրտի ուժային համակարգն էլ ամբողջովին դարձել է նրա կամակատարը, և առհասարակ այսօր ուժային համակարգերը գործում են ոչ թե օրենքի համապատասխան, այլ գործում են զուտ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներով: Էդ մարդը առավոտը կարող է արթնանալ, ստամոքսը խանգարված լինի ու որոշի հրաման տալ որևէ տեղ որևէ գործողություն իրականացնելու: Ցավոք սրտի այս ամենը մեզ համար դարձել է սովորական ու սպասելի ինչ-որ երևույթ»,- ասաց Կարապետյանը: