Լրահոս
Քաղաքական
17:00
09.10.24
243

Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ. Արթուր Խաչատրյան

Img default alt hy

Այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ: Այս մասին Գլխավոր դատախազության առջև ընթացող հավաքի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ե՛վ Նիկոլ Փաշինյանը և՛ իր կառուցողական գործընկեր Ալիևը շահագրգռված են, որ աշխարհը չճանաչի Ադրբեջանի հանցագործությունները ՝ որպես էթնիկ զտում և որպես ցեղասպանություն:

Եվ ահա դա է պատճառը, թե ինչու ենք մենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, որովհետև ինքը վտանգ է մեր պետության համար, որովհետև իր շահերը և մեր ազգային շահերը իրարից տարամիտում են: Նիկոլ Փաշինյանը մեր պետականության հակառակորդն է»,- նշեց նա: