Լրահոս
Քաղաքական
22:32
17.09.25
144

Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կտրամադրի Արցախից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու համար

Img default alt hy

Նիդեռլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով, Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետ X-ի իր միկրոբլոգում գրել է արտգործնախարար Դավիդ Վան Վելը։

«Այսօր նաև հայտարարվեց, որ Նիդեռլանդները Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով 14 միլիոն եվրո կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար»,- գրել է Դեյվիդ վան Վիլը: