Լրահոս

2025-09-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Տուգանվել է «Ձագեձոր» հեռուստաընկերությունը. ՀՌՀ
    Սեպտեմբերի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը։ Օրակարգային հարցերն էին՝ «Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ: «Հաուզ նեթ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 42 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): ««Ձագեձոր» հեռուստաընկերություն» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 43 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2004 թվականի մայիսի 6-ի թիվ 8-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ։ Օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովը որոշեց բավարարել «Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Playboy TV Europe» տեսալսողական ծրագիրը։ Ուսումնասիրելով օրականգային երկրրորդ հարցը՝ Հանձնաժողովն արձանագրեց, որ «Հաուզ նեթ» ՍՊ ընկերության կողմից մի շարք տեսալսողական ծրագրեր վերահաղորդվել են առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, ինչը բավարար հիմք է հանդիսանում Հանձնաժողովի կողմից oրենքի դրույթներով սահմանված իրավախախտումը արձանագրելու և ցանցային օպերատորի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու համար: Ցանցային օպերատորը տուգանվեց 65․572 ՀՀ դրամի չափով: Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է, որ ««Ձագեձոր» հեռուստաընկերություն» ՍՊ ընկերության «Սյունիք ՏՎ» տեսալսողական ծրագրում հեռարձակվել են ոչ սեփական տեսալսողական հաղորդումներ՝ ֆիլմեր, առանց ֆիլմերի նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի թույլտվության՝ հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի բացակայության պայմաններում։ Ինչպես նաև, hեռարձակողը տեսալսողական տեղեկատվությունը (ֆիլմերը) հեռարձակել է oրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ հեռարձակելով օտար լեզվով` առանց հայերեն ընկալման միջոցների ուղեկցության։ Հանձնաժողովն արձանագրում է, որ hեռարձակողը մեկ տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումները՝ տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի և օտար լեզվով հեռարձակում իրականացնելով, ինչը առաջացնում է տուգանքի նշանակում։ Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց ««Ձագեձոր» հեռուստաընկերություն» ՍՊ ընկերությանը տուգանել 712 910 ՀՀ դրամով։ Օրակարգային վերջին հարցը վերաբերվում էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2004 թվականի մայիսի 6-ի «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 8-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) և Որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ փոփոխությունները և լրացումները կատարելուն։ Ուսումնասիրելով առաջարկվող փոփոխությունները և լրացումները՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել այն։
    14:45
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաթեթներով թմրամիջոց տեղադրած երիտասարդը ձերբակալվել է
    Պարեկային ծառայութան Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները սեպտեմբերի 24-ին Վարդենիս քաղաքի Գայի փողոցում ձերբակալել և, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխել Դարակերտ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ փաթեթներում մարիխուանա է։ Դրանք իրացնելու նպատակով ձեռք է բերել «տելեգրամի» միջոցով։ Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 23-ին ձերբակալվածը մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից տարածքից իրացնելու նպատակով վերցրել է թմրամիջոցով 17 փաթեթ և արդեն իսկ Մարտունիում տեղադրել 10, Վարդենիսում՝ 5 փաթեթ։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
    14:30
    29.09.25
    Ավելին
  • Իրավական
    Սպանություն՝ շանը հայհոյելու պատճառով և դանակահարություն՝ կոմբինատում. կրիմինալ Հայաստան
    Սպանություն՝ շանը հայհոյելու պատճառով և դանակահարություն՝ կոմբինատում. կրիմինալ Հայաստան
    14:24
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեծ Բրիտանիան մտադիր է խստացնել միգրանտների համար մշտական բնակության հաստատման պայմանները
    Շատ միգրանտներ ներկայում կարող են դիմել «անժամկետ մնալու թույլտվության» համար՝ Բրիտանիայում հինգ տարի ապրելուց հետո՝ կարգավիճակ, որը նրանց իրավունք է տալիս մշտական բնակություն հաստատել երկրում։ 
    14:15
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհետ կորածների հարազատներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. ժամանել է շտապօգնության մեքենա
    Պաշտպանության նախարարության դիմաց շարունակվում է անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան։ Իրավիճակը մի պահ լարվել էր և հարազատների ու ռազմական ոստիկանության աշխատողների միջև քաշքշուկ էր սկսվել։ Քիչ առաջ անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, ՊՆ է ժամանել շտապօգնության մեքենա։
    14:10
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
    Սեպտեմբերի 29-ին, ժամը 07։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ամառային խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։40-ին, մարվել՝ 07։50-ին։ Այրվել են խոհանոցի տանիքը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։
    14:00
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապարակնքված լցակայանը շարունակում է գործել Վաղարշապատ համայնքի նախկին և ներկա ղեկավարների հովանավորությամբ. «Հետք»
    Լցակայանը մինչ օրս ինքնակամ շինություն է համարվում և շարունակում է գործել անգամ այն ժամանակ, երբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պահանջով այն կապարակնքել է այս տարվա մարտ ամսին։ Մինչդեռ  Վաղարշապատի համայնքապետարանը մեզ հավաստիացնում է, որ տնտեսվարողը լցասյունակներն ապամոնտաժել է իրենց պահանջով։
    13:45
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    2 զոհ, 17 անհետ կորած․ Վիետնամում թայֆունի հետևանքով վնասվել է 245 տուն
    Կառավարության աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ քաղաքացիներից մեկը զոհվել է հեղեղումների պատճառով, իսկ մյուսի վրա ծառ է ընկել։ 
    13:30
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախում՝ անհետ կորածների ծնողների և ոստիկանների միջև
    Այս պահին պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները ուժով փակել են ՊՆ–ի դռները և թույլ չեն տալիս, որ որեւէ մեկը դուրս գա շենքից։ Ոստիկանության ուժեր են կենտրոնացել ՊՆ շենքի մոտ։ «Մեկդ ինձ կպավ, չգիտեմ՝ ինչ կանեմ»,–ասաց ծնողներից մեկըն։ Ոստիկանները փորձեցին ազատել ՊՆ-ի մուտքի հատվածը, քաշքշուկ սկսվեց նրանց և ծնողների միջև։
    13:25
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    29-ամյա քաղաքացու առևանգման դեպքը բացահայտվել է
    Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ սեպտեմբերի 18-ին Բյուրեղավանի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեկ այլ անձի հետ իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայով 29-ամյա համաքաղաքացուն բռնի տեղափոխել են Նոր Գեղի գյուղի «Խնձորի այգիներ» կոչվող հատվածում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ նրանց է միացել նաև Նոր Գեղիի բնակիչ 30-ամյա երիտասարդը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Վիճաբանության ժամանակ վերջինս փորձել է խեղդել 29-ամյա երիտասարդին, ով, սակայն, դանակով հարվածելով նրա ոտքին՝ փորձել է փախչել, ինչը չի հաջողվել: Այդ ընթացքում 30-ամյա երիտասարդն ատրճանակից կրակոց է արձակել: Միջադեպի ընթացքում նրանց են միացել նաև մի խումբ այլ անձինք: Այնուհետև շինություն են տարվել 29-ամյա երիտասարդի երկու ընկերները, որոնք նույնպես ծեծի են ենթարկվել: Նրանց, իրենց կամքին հակառակ, կիսակառույց շինությունում պահել են մի քանի ժամ, ապա վերցրել են բջջային հեռախոսները և բաց թողել՝ յուրաքանչյուրից պահանջելով տասնհինգ հազար դոլար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա և 28-ամյա, Նոր Գեղիի բնակիչ՝ 30-ամյա երկու երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն:
    13:15
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ ՊՆ-ի մոտ
    Վարչական շենքի մոտ հավաքված անհետ կորածների ծնողներին հայտնեցին, որ ԳՇ պետի, Կամո Վարդանյանի փոխարեն ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը կընդունի 3 ծնողի` հավաքված 30-ի փոխարեն։
    13:10
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շվեդիան Ուկրաինային 122 մլն դոլար կհատկացնի
    Նոր աջակցության փաթեթը «ուղղված կլինի Ուկրաինայի ամենահրատապ կարիքների բավարարմանը»։ Դրանք ներառում են «էներգամատակարարում, բնակարանային ապահովում, առողջապահություն, ականազերծում, փախստականներին օգնություն և անկախ լրատվամիջոցներ»։ Հատկացված միջոցներից 145 միլիոն կրոն (15.44 միլիոն դոլար) նախատեսված է մարդասիրական օգնության համար։
    13:05
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
    - Տնտեսական ակտիվության աճը վերջին ամիսներին պահպանվում է բարձր մակարդակում։ Օգոստոսին ՏԱՑ-ը կազմել է 7.5%, իսկ հունվար-օգոստոս ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.1%։ Բարձր աճերի պահպանումը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազայի աստիճանաբար չեզոքացմամբ, որի արդյունքում նկատվում է արդյունաբերության ոլորտի որոշակի վերականգնում։ Բացի այդ, բարձր աճի տեմպեր են գրանցվում նաև շինարարության ոլորտում՝ ինչը ևս դրականորեն է նպաստում բարձր աճերի ձևավորմանը։ Այնուամենայնիվ, խոսքը ՏԱՑ-ի բարձր լինելու մասին է, մինչդեռ ՀՆԱ-ի իրական աճը, որը տնտեսական աճը բնութագրող հիմնական ցուցանիշն է, համաձայն հունվար-հունիս ամիսների տվյալների` շուրջ 1 տոկոսային կետով ավելի ցածր է։
    13:00
    29.09.25
    Ավելին
  • Իրավական
    Երկու ձերբակալված կա Փարաքարի համայնքապետի և ոստիկանի սպանության գործով
    Փարաքարի համայնքապետի սպանության գործով երկրորդ ձերբակալվածի մասին է հայտնել Ներքին գործերի նախարարությունը: Կիրակի ձերբակալվել է 20-ամյա Գևորգ Հարությունյանը: Դատարանը նրան կալանավորել է: Մերձավանում տեղի ունեցած սպանության համար առաջինը կալանավորվել էր Նարեկ Օհանյանը:
    12:54
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում չորս մարդ է զոհվել մորմոնների եկեղեցում տեղի ունեցած հրաձգությունից հետո
    Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհվածների մասին։ «Մենք ևս երկու մարմին ենք գտել եկեղեցում, այդպիսով զոհերի թիվն այժմ հասել է չորսի», - ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է  ամերիկյան հեռուստաալիքներով։ 
    12:47
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քիչ մնաց՝ քաղաքն ու քաղաքացիները շուտով կազատվեն ՔՊ-ի ճիրաններից. Գևորգ Ստեփանյան
    Ոչ բարեփոխված տրանսպորտը թանկացնելով խոստանում էին բարեփոխումների շարք։
    12:37
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Նոր սպանություններ՝ Հայաստանում և նոր ձերբակալված՝ Փարաքարի գործով. մանրամասներ
    Հայլուր 12։30 Նոր սպանություններ՝ Հայաստանում և նոր ձերբակալված՝ Փարաքարի գործով. մանրամասներ
    12:30
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու
    Գազամատակարարումը կդադարեցվի գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
    12:20
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Nissan»-ը բախվել է ծառին. վարորդի ամուսինն ու 7-ամյա երեխան տեղափnխվել են hիվանդանnց
    Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:15-ի սահմաններում Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկի հատվածում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Աղայանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին: Վթարի հետևանքով ուղևորներից Երևանի բնակիչ 47-ամյա Գ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 7-ամյա Է. Հ.-ն՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են:
    12:15
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհետ կորածների ծնողների բողոքի ակցիան` ՊՆ-ի մոտ
    Այս պահին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց։ Ծնողները նախարարությունից հստակ պատասխանի են սպասում:
    12:08
    29.09.25
    Ավելին