Լրահոս
Աշխարհ
13:30
29.09.25
92

2 զոհ, 17 անհետ կորած․ Վիետնամում թայֆունի հետևանքով վնասվել է 245 տուն

Img default alt hy

Վիետնամում «Բուալոյ» թայֆունի հետևանքով երկու մարդ մահացել է, 17-ը՝ անհետ կորած են համարվում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters լրատվական գործակալությունը, փոթորկի հետևանքով սեպտեմբերի 29-ի առավոտյան ութ մետր բարձրության հասնող ալիքներ են առաջացել։

Կառավարության աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ քաղաքացիներից մեկը զոհվել է հեղեղումների պատճառով, իսկ մյուսի վրա ծառ է ընկել։ 

17 ձկնորս համարվում են անհետ կորած, կորել է կապը ձկնորսական նավի հետ։ 

«Բուալոյ» թայֆունի հետևանքով վնասվել է 245 տուն, հեղեղվել բրնձի և այլ մշակաբույսերի շուրջ 1400 հեկտար տարածք։ 

Թայֆունի պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան 28500 մարդու։ Երկրի կենտրոնական շրջանների 4 օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել են հարյուրավոր թռիչքներ։