Լրահոս
2025-09-29
-
ՀայաստանԼսեցի, որ չարիքը ցանկացել է «բանավիճել» Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում․ մուրճդ վերցրու և արի՝ սպասում ենք․ Բագրատ ՍրբազանԼսեցի, որ չարիքը ցանկացել է «բանավիճել» Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում։ Ա՛յ վախկոտ, ստախոս, չեմ ուզում ասել` հարբեցող ծաղրածու, ինչպես քո ընկերը, բայց մեր թշնամին է ասել, մուրճդ վերցրու և արի՝ սպասում ենք։ Այս մասին կալանավայրից հրապարակված նամակում գրել է Բագրատ Սրբազանաը։ ««Քանզի հիմարը հիմարություն դուրս կտա և իր սրտում փուչ բաներ կմտածի՝ անօրենություն անելով» (Եսայի 32։6) Լսեցի, որ չարիքը ցանկացել է «բանավիճել» Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում։ Ա՛յ վախկոտ, ստախոս, չեմ ուզում ասել` հարբեցող ծաղրածու, ինչպես քո ընկերը, բայց մեր թշնամին է ասել, մուրճդ վերցրու և արի՝ սպասում ենք… Բայց ասեմ, որքան էլ փորձես այս ամբողջ արհավիրքի մեղքը ուրիշներին վերագրել, միևնույնն է, մեր պատմության աղվեսադրոշմն արդեն ճակատիդ է և երբեք չի սրբվելու… «Եվ քո խոսքերը դեպի հողը պիտի խոնարհվեն, քո պատգամները գետնի մեջ մտնեն, քո ձայնը պիտի հնչի գետնի տակից խոսողի նման, և հողի ընդերքում քո ձայնը պիտի մարի» (Եսայի 29։4)։ «Իսկ իմ ժողովուրդը պիտի բնակվի խաղաղության քաղաքում, պիտի բնակվի հույսով և պիտի հանգստանա հարստության մեջ» (Եսայի 32։18)»,-գրել է նա։Ավելին19:0029.09.25 -
ՄիջազգայինԶելենսկին առաջարկել է եվրոպական գործընկերների հետ համատեղ օդային վահան ստեղծել ռուսական սպառնալիքների դեմ«Ուկրաինան առաջարկում է Լեհաստանին և մեր բոլոր գործընկերներին կառուցել համատեղ, իսկապես հուսալի վահան ռուսական օդային սպառնալիքների դեմ, և դա հնարավոր է։ Ուկրաինան կարող է հակազդել ռուսական բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերին և հրթիռներին, և եթե մենք միասին գործենք տարածաշրջանում, ապա կունենանք բավարար զենք և արտադրական հզորություններ դրանց համար։ Եթե Ռուսաստանը կորցնի երկնքից հարվածելու ունակությունը, ապա չի կարողանա շարունակել պատերազմը», - ասել է Զելենսկին համաժողովում տեսակապով ելույթի ժամանակ:Ավելին18:4529.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Խիստ պատիժ է պահանջում մեղադրողը՝ սրբազանի համար. դատավճիռը՝ հոկտեմբերի 3-ինՀայլուր 18։30 Խիստ պատիժ է պահանջում մեղադրողը՝ սրբազանի համար. դատավճիռը՝ հոկտեմբերի 3-ինԱվելին18:3029.09.25 -
ԻրավականԴատախազությունում մի շարք կադրային փոփոխություններ է եղելՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես՝ • Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: • Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: • Լիաննա Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: • Վանանդ Ասատրյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: • Հայկուհի Ղարիբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: • Կարեն Սուքիասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: • Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: • Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնին: • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին: • Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազի պաշտոնին: • Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին: • Արագածոտնի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին: • Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալ Նիկոլայ Բարսեղյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնին: • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: • Վահե Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: • Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: • Լոռու կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: • Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Վիգեն Հարությունյանը փոխադրվել է Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնին: • Էդուարդ Վերմիշյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնից: • Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազ Էդուարդ Պողոսյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին: • Հայկուհի Մարտիկյանը նշանակվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:Ավելին18:1829.09.25 -
ԻրավականՆոր հայցեր ենք ներկայացրել Արամ Սարգսյանի, Լուսինե Բադալյանի ու Գևորգ Պապոյանի դեմ․ փաստաբանՍտի ու կեղծիքի դեմ պայքարում նոր հայցեր ենք ներկայացրել Արամ Սարգսյանի, Լուսինե Բադալյանի ու Գևորգ Պապոյանի դեմ` Հայ հեղափոխական դաշնակցության վերաբերյալ զրպարտող ու վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար: Այս մասին հայտնում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։Ավելին18:1529.09.25 -
ՔաղաքականՀամակարգերի քանդումը պոզով-պոչով կենդանի չէ․ Բաբկեն Պիպոյան«Իրազեկ և և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարելի է անվերջ կատակներ անել ու հեռախոսները դպրոցականներից հավաքելու հերթական «գլուխգործոց» որոշումը կատակների ֆոնի ներքո արագ մոռանալ, բայց կարելի է նաև ցավով արձանագրել, որ սա իրապես բնորոշում է մեր կառավարման համակարգի ճգնաժամը: Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, գլուխը մի բան է ուզում, սիրտը՝ մի, ու առանց իզմերի էլ շարժվում են ըստ պահի հաճույքի: Նույն վստահ տոնով խոսում են գրքերում առկա QR-ներից ու նույնքան վստահ՝ սարքերը հավաքելու, առանց որոնց այդ նույն QR-ները դառնում են ոչինչ: Այս ամենն էլ ուղեկցվում է կատակների ներքո: Համակարգերի քանդումը պոզով-պոչով կենդանի չէ: Ապամոնտաժումը քանդումը չէ՝ նորովի կառուցումն է»:Ավելին18:0029.09.25 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. իրանական բեռնատարն ընկել է ձորըԱյսօր սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում իրանական համարանիշերով դիզվառելիք տեղափոխող բեռնատարը «Մեղրու սար» կոչվող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացած վարորդի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։ Ավտոմեքենան էլ մի քանի պտույտ գլորվելու պատճառով մի քանի մասի է բաժանվել։Ավելին17:4529.09.25 -
ՄիջազգայինԲողոքի հսկայական ալիք է բարձրանում Մոլդովայում. պատմական ընտրությունների արդյունքներըՄոլդովայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել, քանի որ ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները: Առավոտյան հայտնի է դարձել, որ Մոլդովայում գործող նախագահի կուսակցությունն է հաղթել: Նախկին նախագահ, «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իգոր Դոդոնը համոզված է, որ Մայա Սանդուի առաջնորդած «Գործողություն և համերաշխությունը» հաղթել է միայն երկրի ներսում: Դոդոնը պահանջում է վերանայել ընտրությունների արդյունքները։Ավելին17:3529.09.25 -
Իրավական«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով թմրանյութերի նմանվող զանգվածների ներթափանցման փորձըՍեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, հերթապահություն իրականացնելիս, հիմնարկի բնակելի գոտու տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք, որից ձկնորսական թելով ամրացված է եղել անհայտ առարկա։ Այդ թելի միջոցով ծառայողներին հաջողվել է ցած իջեցնել և առգրավել ԱԹՍ-ը։ Զննության արդյունքում պարզվել է, ԱԹՍ-ին ամրացված փաթեթում առկա են եղել թմրամիջոցների նմանվող, դեղնականաչավուն բուսական, սպիտակ փոշենման և շագանակագույն մածուցիկ զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 33,2 գրամ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։Ավելին17:3029.09.25 -
ԻրավականԻշխանությունները սկսել են «ռեկետ» գործարարների նկատմամբ․ ArmlurՄեր նկարահանող խումբը շտապեց դեպքի վայր՝ հասկանալու, թե ինչ է իրականում կատարվում։Ավելին17:2029.09.25 -
ՄիջազգայինՖոն դեր Լայենը և Կոշտան ողջունել են Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները«Մոլդովա, ձեզ մոտ կրկին ստացվեց։ Վախ կամ պառակտում սերմանելու ոչ մի փորձ չկարողացավ կոտրել ձեր վճռականությունը։ Դուք հստակ ընտրություն կատարեցիք՝ Եվրոպա, ժողովրդավարություն, ազատություն։ Մեր դռները բաց են։ Եվ մենք Ձեզ հետ կլինենք ճանապարհի յուրաքանչյուր փուլում», - գրել է քաղաքական գործիչը:Ավելին17:1529.09.25 -
ՔաղաքականԿգա օրը, և մենք կայցելենք ձեզ գլուխներս բարձր՝ պատմելու ձեր երազած պետության մասին, հանուն որի զոհաբերեցիք ամենաթանկը՝ ձեր կյանքը․ պատգամավորԱյստեղ առանձին ճակատագրերն են․ ամեն մեկն ունի հերոսական մի պատմություն, սխրանքի ճանապարհ, որն արժանի է պատումի, գրքի, ֆիլմի վերածվելու։ Մեր միջի լավագույն որակների խտացումն է ննջող տղաների մեջ։ Իրենք ֆիզիկապես մեզ լքելուց հետո էլ են դասեր տալիս՝ անձնազոհության, հայրենասիրության, նվիրումի։ Քայլում ես, նայում շիրմաքարերին, կարդում անունները, որսում հայացքները և թվում է, թե բոլորը հարազատ են քեզ, ճանաչել ես երբևէ։Ավելին17:0029.09.25 -
ՔաղաքականԽաղաղությունը մեզ համար անծանոթ բան է․ մենք չգիտենք՝ ինչ է խաղաղությունը․ ՓաշինյանՀայաստանի 3-րդ Հանրապետությունը երբեք չի իմացել՝ ինչ է խաղաղությունը, մեր երկիրը չի ունեցել խաղաղ կյանք, մենք պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ կյանքը և իմիջիայլոց, պետք չի շտապել, տեղ էլ պետք չի շտապել»։Ավելին16:5429.09.25 -
ՀասարակականՎեհափառը Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորների հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունների կազմակերպումը դեպի հայրենիքՍեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ուխտավորներին՝ կարևորելով աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը դեպի Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք ազգային ինքնության պահպանման և միասնականության գրավականն են։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նկատեց, որ հայրենիքի նկատմամաբ սիրով ու ամուր հավատքով մեր ժողովրդի զավակները դիմագրավել և հաղթահարել են պատմության ընթացքում մեզ բաժին հասած բազմաթիվ փորձություններ, նաև վերապրելով Հայոց Ցեղասպանությունը՝ տարբեր երկրներում վերակերտել ազգային-հոգևոր կյանքը և իրենց կարևոր նպաստը բերել հայրենաշինության գործին: Հանդիպմանը Նորին Սրբությունը հորդորեց բրազիլահայ ուխտավորներին ամեն ջանք ի գործ դնել՝ զորացնելու իրենց համայնքը և օգտակար ծառայություն բերելու ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:Ավելին16:4529.09.25 -
ԻրավականԵ՞րբ կհրապարակվի Միքայել Սրբազանի դատավճիռըՀիշեցնենք, որ սեպտեմբերի 24–ին դատարանը հրապարակել է Միքայել Սրբազանի վերաբերյալ վերդիկտը և նրան մեղավոր ճանաչել Քրդեկան օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):Ավելին16:3429.09.25 -
ՀասարակականԵրևան-Երասխ ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Chevrolet Niva»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավորՍեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Էրիկ Ս․-ն իր վարած «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին16:3029.09.25 -
ՀասարակականՈտները կկոտրվի նրանց, ովքեր գրոհում են եկեղեցու վրա. Միքայել սրբազանի պատժի տեսակն ու չափն են քննումԱվանի դատարանում շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը: Դատարանի մեղադրական վերդիկտից հետո սրբազանի գործով լրացուցիչ դատալսումներ են նշանակված: Դատարանը կողմերի հետ քննարկում է ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը: Այս հարցերի քննարկումից հետո դատարանը կհեռանա դատավճիռ կայացնելու: Շիրակի մարզում «Հայլուրի» թղթակիցը գյումրեցիների հետ է զրուցել սրբազանի շուրջ այս իրավական զարգացումների մասին:Ավելին16:1529.09.25 -
ՄիջազգայինԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է ևս 29 պաղեստինցիԳազայի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 66055-ի, իսկ վիրավորների թիվը՝ 168346-ի։Ավելին16:0029.09.25 -
ԻրավականՔիչ անց կհրապարակվի Միքայել Սրբազանի դատավճիռըՄիքայել Սրբազանը ժամանեց դատական նիստերի դահլիճ։ Քիչ անց պարզ կլինի Սրբազանի դատավճիռը։ Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը բացարկի միջնորդություն ներկայացրեց գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Դատարանը մերժեց բացարկի միջնորդությունը։ Դատախազը միջնորդեց 2տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Սրբազանին։Ավելին15:4829.09.25 -
ՔաղաքականԵթե միայն հեռացնում ենք Փաշինյանին, առանց վերափոխվելու, ապա կարճ ժամանակ հետո նոր շառլատանի ձեռքում կհայտնվենք․ Բորիս ՄուրազիՓաշինյանի բերելիք Չորրորդ հանրապետությունը լինելու է նույնքան անարդար, քաղաքականապես անբարոյական և տգետ, որքան Երրորդ հանրապետությունն է, որը ծնեց Նիկոլ Փաշինյանին։ Տարբերությունն իհարկե այն է, որ Չորրորդը լինելու է թուրքական և առանց Արցախի։Ավելին15:4529.09.25