Լրահոս
Միջազգային
14:15
29.09.25
78

Մեծ Բրիտանիան մտադիր է խստացնել միգրանտների համար մշտական բնակության հաստատման պայմանները

Img default alt hy

Մեծ Բրիտանիան դիտարկելու է երկրում միգրանտների մշտական ​​բնակության հաստատման կանոնների խստացման հարցը՝ ստիպելով դիմողներին ապացուցել, թե որքան կարևոր են նրանք հասարակության համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters լրատվական գործակալությունը, այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարելու է Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը։

Շատ միգրանտներ ներկայում կարող են դիմել «անժամկետ մնալու թույլտվության» համար՝ Բրիտանիայում հինգ տարի ապրելուց հետո՝ կարգավիճակ, որը նրանց իրավունք է տալիս մշտական բնակություն հաստատել երկրում։ 

Նախարարի պաշտոնում Լեյբորիստական կուսակցության համաժողովի ժամանակ իր առաջին ելույթում Մահմուդը հայտնելու է, որ կառավարությունը մտադիր է փոփոխություն մտցնել, որպեսզի դիմորդները նման կարգավիճակ ստանան այն պարագայում, երբ վճարում են սոցիալական ապահովագրության վճարները, ունեն մաքուր քրեական անցյալ և չեն դիմում նպաստների համար։ Կառավարությունը նաև մտադիր է կարգավիճակ տալ այն դեպքում, երբ դիմորդները գերազանց տիրապետում են անգլերենին և ունեն իրենց համայնքներում կամավորական աշխատանքների փորձառություն։