Լրահոս
2025-09-29
-
ԱռողջապահականՄերձավանի կրակոցներից վիրավորում ստացած Արծրուն Գալստյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում․ News.amԱվելի վաղ հայտնել էինք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։Ավելին12:0229.09.25 -
ԻրավականՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային և ՀՀՍ ծառայությունների պետի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, վաշտի հրամանատարի և մի շարք այլ անձանց օժանդակությամբ, 2024 թվականի հունվարից 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով հափշտակել է փաստացի իր տնօրինմանը հանձնված 1130 լիտր բենզինային վառելիքի կտրոնները: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված ժամանակահատվածում կայազորային տարբեր հոսպիտալներ գործուղումների տեղափոխվող բուժանձնակազմին ծառայողական ավտոմեքենաներ հատկացնելու փոխարեն հիշյալ պաշտոնատար անձը, չմերժելով որոշ գործուղումների անձնական ավտոմեքենաներով մեկնելու վերաբերյալ բժիշկների խնդրանքը, իր ենթակայության ներքո գտնվող ծառայողներին հանձնարարել է բենզինային վառելիքի կտրոններ ստանալու և իրեն փոխանցելու նպատակով կազմել համապատասխան ուղեգրեր: Նշված հանձնարարությունը կատարելու համար վաշտի հրամանատարը կազմել է կայազորային տարբեր հոսպիտալներ մեկնելու վերաբերյալ ուղեգրեր և դրանք փոխանցել վարորդներին, ովքեր փաստացի չիրականացված երթուղիների և այլ տվյալների վերաբերյալ դրանցում մտցրել են կեղծ տեղեկություններ, այնուհետև նույն ուղեգրերի հիման վրա ստացված բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները փոխանցել ՊՆ պաշտոնյային ու վաշտի հրամանատարին: Արդյունքում՝ 2024 թվականի հունվարից 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում կազմված կեղծ ուղեգրերի հիման վրա ստացված ընդհանուր 1720 լիտր բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները փոխանցվել են ՊՆ պաշտոնյային, ով 590 լիտրը հատկացրել է անձնական ավտոմեքենաներով գործուղումների մեկնող բժիշկներին, իսկ հափշտակված 1130 լիտր բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները տնօրինել է անձամբ՝ պետությանը պատճառելով 514.550 ՀՀ դրամի վնաս: Հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրան օժանդակած և պաշտոնեական կեղծիք կատարած վաշտի հրամանատարին ու վարորդներից մեկին: Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:5229.09.25 -
ՄիջազգայինՄոլդովայի նախագահի թիմը հաղթել է խորհրդարանական ընտրություններումԱյդ մասին փաստում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո, նրա ղեկավարած ուժը հավաքել է 44,13%։Ավելին11:4829.09.25 -
ՔաղաքականՄիջազգային հարաբերությունները հենց ուժի մասին են․ Արա Պողոսյան«Միջազգային հարաբերությունները հենց ուժի մասին են։ Օրինակն այն է, որ Ալիևը աշխարհի «թիվ մեկ ամբիոնից» իր նարատիվներն է առաջ տանում, շարունակելով Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը, շարունակելով ապագայում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քաղաքականության միջազգային` վերբալ և վիզուալ լեգիտիմացման գործընթացը։ Իսկ Փաշինյանը նույն ամբիոնից բողոքում է, թե բա TRIPP-ի մեջ «զանգեզուրյան միջանցք» հասկացություն գոյություն չունի։ Ու մի բան էլ բողոքել, թե բա Վաշինգթոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո էլ Ալիևը չի փոխել իր խոսույթը։ Ուղղակի սրան պետք է բացատրել, որ էդպես էլ լինելու է ապագայում, քանի դեռ իր ու իր թիմի նման դառմայեդներն են բազմած Հայաստանի Կառավարության աթոռների»։Ավելին11:4529.09.25 -
Հասարակական20 հոգանոց արշավախումբը մոլորվել է Թեղուտ գյուղի անտառումՍեպտեմբերի 28-ին, ժամը 20։47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմաց լեռից իջնելիս՝ Թեղուտ գյուղի անտառում, 20 հոգանոց արշավախումբ է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին11:3029.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․57 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․61 դրամ:Ավելին11:1529.09.25 -
ՏարածաշրջանԻրանում մահապատժի է ենթարկվել «Իսրայելի ամենակարևոր լրտեսներից մեկը»Իրանական կողմից հայտնել են, որ Իսրայելի արտաքին հետախուզական գործակալության` «Մոսադ»-ի նպատակն է եղել այդ անձի միջոցով տվյալներ ստանալ Իրանի կառավարական ինստիտուտների վերաբերյալ, ինչպես նաև հետազոտել դեպի Իրան էլեկտրոնային սարքավորումներ ներմուծելու ուղիները։Ավելին11:0029.09.25 -
ՀասարակականՍա է հաղթելու չարի զորությանը և հաղթանակն այլընտրանք չունի. Բագրատ ՍրբազանՍիրելիներ, շնորհավորում եմ բոլոր Գևորգներին Սուրբ Գևորգ Զորավարի տոնի խորհուրդով: Տարիներ շարունակ սովորություն ունեի հեռաձայնելու բոլոր Գևորգներին՝ շնորհավորելու և սուրբի բարեխոսությունն ու հովանին խնդրելու իրենց համար: Այս տարի չկարողացա... կներեք... Աղոթքով ու սիրով, շնորհավոր: Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է: Այս խորհուրդով մեծ ուխտագնացություն է դեպի Տավուշ՝ Վարագավանք, ուր բերվում է տերունական կենսաբեր խաչափայտի մասունքը: Տարիներ շարունակ խոնարհ պատիվն եմ ունեցել խաչափայտի մասունքով օրհնելու մեր բազմահազար ուխտավորներին, որպես Տավուշի թեմի առաջնորդ: Հոգով սավառնում եմ Վարագավանք, աղոթքով ձուլված աղոթքներին, հավատքով ջերմացած և հոգով եռալով: Տիրոջ օրհնությունը բոլորիդ: Սուրբ Խաչը պահի մեզ բոլոր փորձություններից: Սա է հաղթելու չարի զորությանը և հաղթանակն այլընտրանք չունի: Հայրենիքի Կալանավոր Բագրատ արք. ԳալստանյանԱվելին10:5329.09.25 -
ՔաղաքականՎալոդյա Գրիգորյանի uպшնության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետшյի վարկածը. Մեսրոպ ԱռաքելյանՄերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առընչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը, նրա եղբայրը։ Վալոդյա Գրիգորյանի եղբոր ապօրինի կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն։Ավելին10:4829.09.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, սեպտեմբերի 28-30-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։Ավելին10:4529.09.25 -
ԱռողջապահականՍրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ հնարավորություն կունենան անվճար վիրահատվելուԵթե մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտով պացիենտները, օգոստոսի 1-ից բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդները կարող են ստենտավորվել (վիրահատվել) պետական պատվերով, եթե նրանց կլինիկական, բժշկական ցուցանիշները բավարարում են ծրագրի չափորոշիչներին:Ավելին10:3029.09.25 -
ՀասարակականՆորապատ-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Volkswagen»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավորԱյսօր՝ սեպտեբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կեսգիշերին Նորապատ-Մրգաշատ ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Ն.-ի վարած «Opel» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Մ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:Ավելին10:2529.09.25 -
ՔաղաքականՄոլդովան մեզ համար հստակ նախազգուշացում է․ Հայաստանը կհայտնվի նույն ծուղակում․ Սուրեն ՍուրենյանցՆախագահ Մայա Սանդուի թիմը հաղթեց ոչ թե իրական մրցակցության շնորհիվ, այլ կիրառելով պարզ հնարք․ հասարակությունը բաժանվեց «արևմտամետների» և «ռուսամետների» միջև, իսկ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ, որ խանգարում էր իշխանությանը, պիտակվեց որպես «օտար գործակալ» ու դուրս մղվեց քաղաքական գործընթացից։Ավելին10:1529.09.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:0029.09.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:4529.09.25 -
ԻրավականՄիքայել Սրբազան գործով լրացուցիչ դատալսումը՝ այսօր․ կքննարկվեն պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցեր․ պաշտպանների թիմԱռաջին ատյանի դատարանը (դատավոր Արմինե Մելիքսեթյան) կայացրել է վերդիկտ՝ Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ: Լրացուցիչ դատալսումներով դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը: Այս մասին հայտնում են Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։ «Նշված հարցերը քննարկելուց հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու: Լրացուցիչ դատալսումը տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20 հասցեում, դահլիճ N 3): Դատական նիստը դռնբաց է»։Ավելին09:3829.09.25 -
ՔաղաքականՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգային նկարագրի, մեր բազմահազարամյա մշակույթի անբաժանելի մասն է. Սամվել ԿարապետյանԳործարար, բարերար Սամվել Կարապետյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․ «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես գիտեք, «Մեր ձևով» շարժման կազմում գործում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր ազգային արժեքների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբը։ Ինչպիսի՞ առաջնային խնդիրներ են դրված այդ խմբի առաջ։ Նախ, պետք է անել հնարավորը պետություն – եկեղեցի հարաբերությունները այնպես կարգավորելու համար, որպեսզի ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր հարձակում գործել մեր կարևորագույն ազգային ինստիտուտի վրա և հաջողության հույս ունենալ։ Հաշվի առնելով գործող սահմանադրական հիմքերը, վստահ եմ, որ սա արագ լուծելի հարց է, ու քննարկումները մասնագետների հետ կբերեն ճիշտ բանաձևի ձևակերպմանը։ Ոչ պակաս կարևոր է, որ հոգևոր կյանքը մեր ժողովրդի առօրյա կյանքի անբաժանելի մասը դառնա, ու այստեղ շարժոմը ևս անելիք ունի։ Բազմաթիվ խնդիրներ, որ կան մեր հասարակության մեջ ու սպառնում են փչացնել մեր ապագա սերնդի թե բարոյական կերպարը, թե առողջությունը, առաջացել են իրական հոգևոր սննդի պակասից։ Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը հասարակությանը, պետությանը, հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում և չի էլ կարող բերել։ Վերջապես, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգային նկարագրի, մեր բազմահազարամյա մշակույթի անբաժանելի մասն է։ Այս բացառիկ արժեքի ո՞ր մասն ենք մենք կարողացել ցույց տալ աշխարհին ու հպարտանալ դրանով։ Անկախության շուրջ 35 տարիներին գուցե այդ հնարավորությունը չի եղել, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով։ Բայց արդեն շատ մոտ ապագայում մենք պետք է այնպես անենք, որ բոլորն իմանան, թե որտեղ է Հայաստանը, որտեղ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ու թե ինչ հարուստ արժեքային ժառանգություն են թողել մեր քրիստոնյա նախնիները աշխարհին։ Անելու ենք՝ մեր ձևով»։Ավելին09:3429.09.25 -
ԱշխարհԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 66 հազարըՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 79 պաղեստինցի է զոհվել, իսկ 379-ը՝ վիրավորվել։Ավելին09:3029.09.25 -
ԻրավականԿապանում կատարված հանցագործությունը բացահայտվել է, 22-ամյա երիտասարդը՝ ձերբակալվելՍեպտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:Ավելին00:2029.09.25 -
ԻրավականՎալոդյա Գրիգորյանի և ընկերոջ սպանության մեջ մեղադրվող 20-ամյա երիտասարդը կալանավորվեց. «Հետք»Դատարանը կալանավորել է Փարաքար համայնքի ղեկավարի ու նրա ընկերոջ՝ քրեական ոստիկանության աշխատակցի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Հ. Հարությունյանին, գրում է «Հետք»-ը։Ավելին00:1429.09.25