Լրահոս

2025-09-29
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռումինիայում Օդեսայի հետ սահմանի մոտ հայտնաբերվել են ԱԹՍ-ի բեկորներ
    Ռումինիայի արևելքում գտնվող Տուլչա գավառում՝ Օդեսայի հետ սահմանից ոչ հեռու, հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի բեկորներ:
    22:00
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից․ Մհեր Գրիգորյանը՝ Ադրբեջանի վարչապետին
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին: Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել բելառուսական կողմին նիստի կազմակերպման համար։ ՀՀ փոխվարչապետն իր ելույթում նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլար՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են, և այս համատեքստում ընդգծել է կոոպերացիայի ամրապնդմանը, տնտեսությունների արդիականացմանը և նորարարությունների ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի ժամանակին ընդունման անհրաժեշտությունը և կարևորությունը։ Փոխվարչապետն իր ելույթում նշել է նաև, որ կայուն և համապարփակ տնտեսական զարգացումն անհնար է առանց ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման և արդյունավետ տրանսպորտային ու հաղորդակցության լոգիստիկայի հաստատման։ «Այս առումով կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին», - նշել է փոխվարչապետը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից՝ հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը։ Ելույթի վերջում Մհեր Գրիգորյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ԱՊՀ շրջանակներում կառուցողական գործընկերության հետագա ամրապնդումը՝ խոստումնալից և փոխշահավետ նախագծերի իրականացման նպատակով։
    21:45
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Օկուպացված Ուխտաձորը՝ մինչև 44-օրյա պատերազմը
    «Ուխտաձոր գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում՝ Իշխանագետի հովտում՝ շրջկենտրոնից 31, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 72 կմ հեռավորության վրա: Գյուղը լեռնային է, ունի 902,0 հա տարածք, որից 720,3 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 119,1 հա անտառային հողեր։ Ուխտաձորի տարածքով հոսում է Ճղացեն ծորին գետակը։
    21:30
    29.09.25
    Ավելին
  • Իրավական
    Արյան վրեժ վերնագրով շտապում են բացահայտել Մերձավանի դաժան սպանությունը. երկու կալանավորված կա
    Փարաքարի համայնքապետի սպանության գործով երկու հոգու կալանավորումը և Ներքին գործերի նախարարության հայտարարությունը, թե հանցագործությունը բացահայտված է, չեն ցրում կասկածները սպանության պաշտոնական վարկածի՝ վենդետայի շուրջ: Վալոդյա Գրիգորյանի կուսակիցները «Ապրելու երկիր» կուսակցությունից վստահեցնում են, որ Մերձավանում փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանության հետ որևէ առնչություն չունի Վալոդյա Գրիգորյանի եղբայրը: Ըստ նախնական վարկածի՝ հենց Վալոդյա Գրիգորյանի եղբոր կատարած հանցանքի համար են վրեժ լուծել Փարաքարի համայնքապետից:
    21:23
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել Աջապահյանի 2,5 տարի ազատազրկումը դատական համակարգի հերթական խայտառակությունն է և խարանը․ իրավապաշտպան
    Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը գրում է․ «Միքայել արք. Աջապահյանի 2,5 տարի ազատազրկումը դատական համակարգի հերթական խայտառակությունն է և խարանը։ Փաստացի, մենք գործ ունենք արդարադատությունը որպես մահակ գործածելու հերթական դրսևորման հետ։ Որքան էլ խոսենք պատժիչ արդարադատությունից դեպի վերականգնողական արդարադատություն անցման մասին, միևնույն է, դատական համակարգն ազատազրկում օգտագործում է ըստ հրահանգի»։
    21:15
    29.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թուրքիան կո՞ւլ կտա, թե՞ կփրկի Հայաստանի տնտեսությունը. սրտատրոփ սպասում է էկոնոմիկայի նախարարը
    Հայաստանից արտահանումների մտահոգիչ պատկեր է ներկայացրել «Լույս» հիմնադրամը: Հայաստանում հունվար-օգոստոսին արտահանումը նվազել է մոտ 50 տոկոսով: Այս տխուր վիճակագրությանը ժպիտով է արձագանքել էկոնոմիկայի նախարարը, որը հույս ունի հայ-թուրքական սերտ համագործակցությամբ զարկ տալ արտահանմանը: Այդ մասին նա անգամ հոդված է հրապարակել գիտական հանդեսում:
    21:00
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Աղոթում ենք Ձեզ համար»․ երեխաների նամակը՝ Միքայել Սրբազանին
    Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը գրում է․ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՐՊԵՍ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՆՁԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔ Այսօր, դատարանում, որպես Միքայել Սրբազանի անձը բնութագրող հանգամանք չենք ներկայացրել ոչ Սրբազանի կենսագրությունը, ոչ տարիների կատարած աշխատանքների նկարագրությունը, ոչ ստացված պարգևները (Սրբազանը և մենք համաձայն չէինք Սրբազանին ակնհայտ անհիմն ձևով մեղավոր ճանաչած դատարանին նման նյութեր ներկայացնել), այլ ներկայացրել ենք Գյումրիում գործող «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի սաների նամակը ուղղված Միքայել Սրբազանին: Այս նամակից լավ բնութագիր չէինք էլ կարող ներկայացնել: Եվ թող դատավորն այս նամակը կարդալով իր (ոչ թե Սրբազանի) դատավճիռը կայացնի: Կանխատեսելի դատավճիռը հրապարակվելու է 03.10.2025թ. ժամը 17:30-ին: ….. «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի 65 սանի նամակը ….. Գերաշնորհ Սրբազան Հայր Սիրելի Սրբազան, գրում են Ձեզ՝ Ձեր երեխաները՝ «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի սաները: Համույթ, որը երկար ու դժվար ճանապարհ է անցել Ձեր հետ միասին: Համույթ, որի հիմնադիրն ու հոգատար ծնողն եք եղել: Համույթ, որի քսանհինգ ամյակը լրանում է այս տարվա հոկտեմբերի մեկին: Մեր բոլորի ցանկությունն է, որ մե՜ր Սրբազանը ներկա լինի այս տոնին, քանի որ առանց Ձեզ մեր ուրախությունը մնալու է կիսատ: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք հետաձգել և սպասել Ձեր վերադարձին և կսպասենք ինչքան լինի հարկավոր: Ամեն մեր պարապմունքից առաջ միասնական աղոթում ենք Ձեզ համար: Աստված օգնական Սրբազան Հայր: Որդիական սիրով «Հայկական Զարդանախշեր պարային» համույթի սաներ»:
    20:55
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եմենի ափերի մոտ նավ է հրետակոծվել
    Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ Եմենի Ադեն նավահանգստային քաղաքից 128 ծովային մղոն հարավ-արևելք ընկած հատվածում նավ է հրետակոծվել։
    20:45
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Իսրայելի վարչապետին
    Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուին ուղղված ողջույնի ժամանակ լրագրողները հարցրել են ԱՄՆ նախագահին՝ արդյոք նա վստահ է, որ Գազայում հրադադարի համաձայնագիր շուտով կկնքվի։ «Այո», - պատասխանել է Թրամփը՝ գլխով անելով ի նշան հաստատման։
    20:40
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով հարցաքննել են ՔՊ-ական Ախտոյանին
    Աղբյուրին հասած տեղեկություններով՝ իրավապահները փորձել են պարզել Ախտոյան եղբայրների հնարավոր կապը Վալոդյա Գրիգորյանի սպանության պատվերի հետ։ Ավելին, նախաքննական մարմինը պարզել է, որ սպանությունից մոտ տաս օր առաջ հենց ՔՊ-ական նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանն անձամբ օդանավակայան է տարել և ճանապարհել սպանության գործով կալանավորված Գևորգ Հարությունյանին։ Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում։
    20:37
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Կրակել է ու դանակահարել. ևս մեկ զոհ՝ Արմավիրում
    Հայլուր 20։30 Կրակել է ու դանակահարել. ևս մեկ զոհ՝ Արմավիրում
    20:30
    29.09.25
    Ավելին
  • Իրավական
    Դատախազը պահանջում է 2 տարի 6 ամսով ազատազրկել Միքայել սրբազանին. դատարանի որոշումը՝ ուրբաթ
    Միքայել սրբազանին 2,6 տարով ազատազրկելու միջնորդություն է այսօր ներկայացրել դատախազը: Թե ի՞նչ պատիժ կսահմանի դատարանը, պարզ կդառնա ուրբաթ: Հոկտեմբերի 3-ին է հրապարակվելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը: Իշխանության զավթման կոչ անելու համար մեղադրվող սրբազանը իր դատավարությունը անվանում է քաղաքական հետապնդում:
    20:15
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է․ Արմեն Գևորգյան
    Հայ ժողովրդին խնդրում են հավատալ, որ Վաշինգտոնի հայտարարություններից հետո խաղաղությունն արդեն հաստատվել է։ Սակայն «Վաշինգտոնյան խաղաղությունը» հակամարտության ավարտը չէ, այլ տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ։ Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը։
    20:10
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոչ մի խաղաղություն չի կարող կայուն լինել, եթե կառուցված է բնիկ ժողովրդի էթնիկ զտման վրա․ Օսկանյան
    Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Ադրբեջանի հարձակումից Արցախի վրա, որն առաջացրեց նրա ողջ հայ բնակչության արտագաղթը, անցել է երկու տարի, և վերադարձի հարցը շարունակում է ստանալ անժխտելի միջազգային ընդգրկում։ Ուզում եմ կիսել երկու կարևոր նորություն։ Վաշինգտոնում Պետդեպարտամենտը արձանագրել է առաջընթաց՝ ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար կարգավորման հիմքում ընկած երեք առաջնահերթություն․ Արցախի հայերի հայրենադարձության իրավունքը, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը և հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն այսօր X հարթակում հայտնել է, որ Պետդեպարտամենտը, արձագանքելով մի քանի շաբաթ առաջ մոտ 90 կոնգրեսականների կողմից պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակին, պարտավորվել է հետամուտ լինել այս խնդիրների լուծմանը։ Այս շրջադարձը արդյունք է ԱՄՆ Հայ Ազգային Կոմիտեի, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի, ինչպես նաև ամերիկահայերի ու նրանց դաշնակիցների համառ ջանքերի։ Բաքվի ժխտումների և Երևանի լռության ֆոնին ԱՄՆ-ն այժմ պաշտոնապես արտահայտվել է։ Այլևս խոսքը այդ սկզբունքների ճանաչման մասին չէ, այլ՝ դրանց իրագործման։ Միևնույն ժամանակ այսօր Ժնևում՝ Շվեյցարիայի Ազգային խորհրդի երկու անդամներ՝ Էրիխ Ֆոնտոբելը և Նիկոլա Վալդերը, մասնակցել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի տարեկան նիստի շրջանակում կազմակերպված մի հարակից միջոցառման, որը նախաձեռնվել էր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության կողմից և նույնպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի աջակցությամբ ու նպատակ ուներ առաջ մղել շվեյցարական խաղաղարար նախաձեռնությունը։ Խորհրդարանական մանդատով Շվեյցարիան այժմ պարտավոր է կազմակերպել խաղաղության ֆորում Ադրբեջանի և Արցախի ժողովրդի ներկայացուցիչների միջև՝ հստակ նպատակ ունենալով բանակցել տեղահանված հայերի հավաքական ու անվտանգ վերադարձի շուրջ։ Նրանց միացել էին Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և միջազգային ճանաչում ունեցող իրավաբան, Վաշինգտոնում տեղակայված Միջազգային հանրային իրավունքի և քաղաքականության խմբի (PILPG) նախագահ դոկտոր Փոլ Ուիլյամսը։ Նրանց ուղերձը հստակ էր․ Արցախի ժողովրդի իրավունքները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական շահերը, պետք է լինեն ցանկացած կարգավորման հիմքում։ Սրանք միակ զարգացումները չեն։ Արդարադատության միջազգային դատարանը արդեն պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել տեղահանված հայերի անվտանգ վերադարձը։ Եվրոպական խորհրդարանը երկու բանաձև է ընդունել՝ վերահաստատելով նույն սկզբունքը։ Ֆրանսիայի խորհրդարանը երկու անգամ հանդես է եկել այդ ուղղությամբ, նրանց է միացել Բելգիան և, իհարկե, Շվեյցարիան իր աննախադեպ նախաձեռնությամբ։ Այս բոլոր որոշումներն ու բանաձևերը միասին վկայում են հստակ միտման մասին․ վերադարձի իրավունքը այլևս միայն հայրենազուրկ ժողովրդի պահանջը չէ, այն միջազգային հանրության կամքն է։ Սա նշանակալի համընկնում է։ Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին էլ օրենսդիրները, դիվանագետներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հաստատում են պարզ ճշմարտություն․ ոչ մի խաղաղություն չի կարող կայուն լինել, եթե կառուցված է բնիկ ժողովրդի էթնիկ զտման վրա, ոչ մի պայմանագիր չի կարող արդար համարվել, եթե վերացնում է տասնյակ հազարավոր մարդկանց տուն վերադառնալու իրավունքը, և ոչ մի միջազգային կարգ չի կարող արժանապատիվ համարվել, եթե լռում է անօրինական կալանքի տակ պահվող գերիների ու մշակութային ժառանգության պղծման հանդեպ։ Ադրբեջանը, իհարկե, ամբողջությամբ մերժում է սա։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընտրել է այս հարցը լիովին անտեսելու ուղին՝ նախընտրելով փակել Արցախի էջը, քան պաշտպանել իր ժողովրդի իրավունքները։ Բայց այս դիմադրությունը՝ թե՛ Բաքվից, թե՛ Երևանից, չի կարող ջնջել ի հայտ եկող ընդհանուր համաձայնությունը։ Վերադարձի իրավունքը շարունակում է մնալ միջազգային օրակարգում։
    20:00
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը ոչ մեկի պահանջն էլ չի կատարում. Փաշինյան
    «Մենք ասում ենք, ժողովուրդ, եկեք ոչ թե որտեղով պատահի անցնեք, այլ հետիոտնային անցումով անցնենք, դա կարա՞ մեկնաբանի որ ուրիշ վարորդները սպառնացին մեզ և մենք այնքան թուլամո՞րթ ենք, որ սկսել ենք կարմիր լույսի տակ կանգնել, հետիտոային անցումով անցնել»,-ասել է նա:
    19:53
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փարաքարի համայնքապետին սպանած Գևորգ Հարությունյանը ՔՊ-ական նախկին համայնքապետի մտերիմ ընկերն է․ նոր մանրամասներ
    «Բոլորին է հայտնի, որ Մհեր Ախտոյանը և իր ընտանիքը Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի հետ թշնամական հարաբերությունների մեջ են, որը ծագել է քաղաքական հողի վրա, և ավելի է սրվել Փարաքար խոշորացված համայնքի վերջին ընտրությունների ժամանակ:
    19:45
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում պատերազմը վերաբերում է ամբողջ Արևմուտքին. Տուսկ
    «Հասարակական կարծիքի բոլոր առաջնորդների կարևորագույն խնդիրն է ողջ արևմտյան հանրությանը, ողջ անդրատլանտյան հանրությանը ստիպել ցավագին և խորը կերպով գիտակցել, որ պատերազմ է ընթանում», - ասել է Տուսկը։
    19:38
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միակ բանը, որ Երևանում «աննախադեպ է»՝ ապիկար կառավարումն է․ Քրիստինա Վարդանյան
    Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեռ ինչքա՞ն ենք այս ամենը լսելու, ինչքան սպասենք, որ դուք աշխատել սովորեք երևանցու կյանքի որակի և առողջության հաշվին։
    19:30
    29.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թույլիկ մորքուրները ոնց պատերազմից են փախել, մեզնից են փախնում. լարվածություն՝ ՊՆ շենքի մոտ
    Այսօր Պաշտպանության նախարարության մոտ ընդհարվել են անհետ կորած զինծառայողների հարազատները և ռազմական ոստիկանության ծառայողները: Իրադրությունը լարվել է, երբ ակցիայի մասնակիցները փակել են պաշտպանական գերատեսչության շենքի մուտքը: Նրանք այդ կտրուկ քայլին են դիմել՝ պարզելով, որ խոստմանը հակառակ՝ գլխավոր շտաբի պետը և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը չեն ընդունելու իրենց:
    19:21
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարշավայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի հանդիպումները
    Վարշավայում մեկնարկել են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումները: ԱԳՆ-ից հայտնում են, որ ֆորումի մեկնարկին Արարատ Միրզոյանին ողջունել են Վարշավայի անվտանգության ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայան և ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկին։
    19:15
    29.09.25
    Ավելին