Լրահոս
Միջազգային
12:47
29.09.25
78

ԱՄՆ-ում չորս մարդ է զոհվել մորմոնների եկեղեցում տեղի ունեցած հրաձգությունից հետո

Img default alt hy

Միչիգանի նահանգում առնվազն չորս է մարդ զոհվել մորմոնների եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Գրանդ Բլանկ քաղաքի ոստիկանապետ Ուիլյամ Ռեյնին։

Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհվածների մասին։ «Մենք ևս երկու մարմին ենք գտել եկեղեցում, այդպիսով զոհերի թիվն այժմ հասել է չորսի», - ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է  ամերիկյան հեռուստաալիքներով։ 

Ռեյնին հավելել է, որ հանցագործը՝ 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդը, սպանվել է իրավապահ մարմինների կողմից հրաձգության սկսվելուց ութ րոպե անց։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաձգությունը որակել է որպես նպատակային հարձակում Միացյալ Նահանգներում քրիստոնյաների վրա: