Լրահոս
Իրավական
17:30
05.10.25
2 204

Տաշիրում 18-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է. 24news

Img default alt hy

Տաշիրում 18-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Այս մասին գրում է 24news.am-ը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին ժամը 16։00-ի սահմաններում Տաշիրի ոստիկանության բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված երիտասարդը քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։ Վիրավորը, ցավոք, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հոդվածով։